տուն Հասարակություն Երևանում շրջիկ խմբերի կողմից կորոնավիրուսի 5628 նմուշառում է կատարվել

Երևանում շրջիկ խմբերի կողմից կորոնավիրուսի 5628 նմուշառում է կատարվել

168
0

 Երևան քաղաքում ապրիլի 21-ից մինչ օրս շրջիկ խմբերի կողմից կորոնավիրուսի 5628 նմուշառում է կատարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ապրիլի 21-ից Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցային հաստատությունների պացիենտների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում: Այս պահին 5628 նմուշառում է արված»,- ասաց Մարությանը:

Հայաստանում հունիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 85 556 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 293 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 96 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: