տուն Լուրեր Երևանում մուրացկանների բանդա կա

Երևանում մուրացկանների բանդա կա

165
0

մուրացկաններ

Մոտ օրերս Մոսկվա կինոթատրոնի շրջակայքում  էի, երբ լսեցի մի տարօրինակ խոսակցություն.

 

-600 էլ տուր պլանս դզեմ, որ տամ` էսօր շուտ գնամ:

-Խի, չե՞ս կարում դզես:

-Ախպեր, մոտս 3,600 ա, 100-ով կգնամ, 100-ով էլ առավոտ կգամ, տակը մնաց 3.400: Էսօր տփվելու հավես չունեմ:

Խոսողները երկու՝ դատելով նրանց տեսքից՝  մոտավորապես 12 տարեկան տղաներ էին, որոնց Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մուրացկանություն անելիս: Հանկարծ թեժ խոսակցությանը միացավ մի «համր» մուրացկան կին, ում ևս հաճախ կարելի է հանդիպել փողոցներում, ու բարկացած ասաց.

-Այ սենց պարապ վեր եք ընգնում ու պլանը չեք կարում դզեք:

Հանկարծ, տղաներից մեկն ինձ տեսնելով՝ մատնացույց արեց, ու շատ արագ ցրվեցին: Ես մոտ տաս րոպե քայլեցի տղայի հետևից, մոտեցա սկսեցի խոսել:

Իմ հարցերին տղան խիստ անկաշկանդ էր պատասխանում, ու իհարկե հրաժարվեց պատմել , թե ում և ինչ «պլան»  են մուծում:

Հորդորում եմ պատկան մարմիններին՝ զբաղվել այս հույժ կարևոր հարցով, քանի որ (համենայդեպս ես այդպես եմ կարծում-հեղ.)  երեխաները շահագործվում են ինչ-որ հանցախմբի կողմից:

 

Արմեն Մկրտչյան