Դեկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը փողոցն անցնելիս է եղել և ճանապարհի մերկասառույցի պատճառով սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ, ըստ տեղեկությունների դարձել է մահվան պատճառ:
Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 76-ամյա Օնիկ Հարությունյանն է:
Մանրամասներն՝ այստեղ: