Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Անգլիական այգում շուտով կբացվի Պլանետարիում։ Այն տարածաշրջանում կլինի լավագույնը։ Պլանետարումը նախատեսված է դպրոցականների, ուսանողների և հասարակության այն հատվածի համար, ովքեր հետաքրքրված են աստղագիտությամբ և այլ գիտական ուղղություններով։
Եռաչափ ֆորմատով կցուցադրվեն ուսուցողական ֆիլմեր տիեզերքի և այլ գիտական նվաճումների մասին։Նախաձեռնության հեղինակն է այգու վարձակալ Հովհաննես Արծվունին»,- գրել է Լևոն Զաքարյանը: