տուն Հասարակություն Առողջապահություն Երևանում կասեցվել է 2 մանկապարտեզի գործունեություն

Երևանում կասեցվել է 2 մանկապարտեզի գործունեություն

429
0

Կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

ՀՀ պարետի N-113 որոշմամբ`այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:

Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝տեղերում տրամադրում են խորհրդատվություն և տալիս են համապատասխան ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: