Երեւանում նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել։ Ժամը 15:00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից եւ բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։ Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ եւ «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան էր։ Տուժածներ չկան։