Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ու ոստիկանական բռնությունները լայն լուսաբանվել են համաշխարհային հայտնի լրատվական միջոցների կողմից։
Այդ միջադեպերին անդրադարձել են Reuters-ը, Euronews-ը, BBC-ն, «Ազատություն» ռադիոկայանը, «Էխո Մոսկվի»-ն, Global Post-ը, իրավապաշտպան Human Rights House-ը։
Ներկայացվել են Պուտինի այցի արդյունքները, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև։ Հատուկ անդրադարձ է եղել ձերբակալություններին, որոնց թիվը երեկ հասել է 110-ի։ Ներկայացվել են տեսանյութեր, լուսանկարներ։