Օրեր առաջ գրել էինք, որ Երևանում կբացի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի մահարձանը:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի մահարձանի բացման արարողությունը:
Մահարձանի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրանում է լեգենդար ծանրորդի մահվան առաջին տարելիցը։ Յուրի Վարդանյանը մահացել է 2018 թվականին։ 2014 թ. հունիսի 24-ին լեգենդար մարզիկը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո նա տեղափոխվել էր ԱՄՆ։
Նշենք,որ Յուրի Վարդանյանը 1980 թվականի Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերի, աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն էր, աշխարհի 43 ռեկորդի հեղինակ։