տուն Հասարակություն Երևանում բացվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը (լուսանկարներ)

Երևանում բացվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը (լուսանկարներ)

223
0

 «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում  ներառվել է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Հանրության համար այն բաց կլինի մարտի 7-ից  մինչև ապրիլի 26-ը: