տուն Լուրեր Երևանի քաղաքապետն ու ՀՀ մարզպետները ծաղիկներ են խոնարհել Եղեռնի զորերի հիշատակին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետն ու ՀՀ մարզպետները ծաղիկներ են խոնարհել Եղեռնի զորերի հիշատակին (տեսանյութ)

218
0

Երևանի քաղաքապետն ու ՀՀ բոլոր մարզպետները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Ծաղիկների խոնարհման արարողությանը ներկա էին նաև Սփյուռքի գլխավոր հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։