տուն Լուրեր Երևանի քաղաքապետարանի կողմից մեկանգամյա նպաստ են ստացել Հայաստանի կույրերի միավորման մի շարք...

Երևանի քաղաքապետարանի կողմից մեկանգամյա նպաստ են ստացել Հայաստանի կույրերի միավորման մի շարք անդամներ

239
0

phpThumbԵրևանի քաղաքապետարանի նախաամանորյա միջոցառումների շարքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաև Հայաստանի կույրերի միավորում։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի սոցապ վարչության պետը  միավորման 70 կարիքավոր անդամներին հանձնել է դրամական աջակցության մեկանգամյա նպաստները, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ։

Հայաստանի կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը միավորման անդամների անունից շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և նշել, որ այս տարի առաջին անգամ չէ, որ միավորումն արժանացել է Երևանի քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here