Երևանի քաղաքապետարանն ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի ստացել է 2 միավոր քաղաքային կոմունալ վակուումային մեքենա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Երևանի քաղաքապետարանի և «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ: Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին»,- գրել է Կարապետյանը: