տուն Հասարակություն Երևանի քաղաքապետարանը նոր ՊՈԱԿ է հիմնում. որքան գումար կհատկացվի և ինչ նպատակով

Երևանի քաղաքապետարանը նոր ՊՈԱԿ է հիմնում. որքան գումար կհատկացվի և ինչ նպատակով

361
0

Երևանի քաղաքապետարանին առընթեր ստեղծվելու է «Շրջակա միջավայրի կանաչապատում և պահպանություն» ՊՈԱԿ-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում:

ՊՈԱԿ-ի ստեղծման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 400 մլն դրամ:

Կառույցի հիմնական խնդիրն է լինելու՝ տնտեսել քաղաքապետարանի միջոցները, ինչպես նաև բարձրացնել վարչական շրջաններում կանաչապատման միջացառումների կառավարման արդյունավետությունը:

Բացի այդ, Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մանրամասնել է, որ հատկացվելիք գումարի մեծ մասը տրամադրվելու է աշխատակիցների աշխատավարձը 2,5 անգամ բարձրացնելու նպատակով: