Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
Գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Քանի որ քաղաքապետը պարգեւավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցվի քաղաքապետի մարտ ամսվա աշխատավարձն՝ ամբողջությամբ»,-ասված է Վիրաբյանի գրառման մեջ: