տուն Լուրեր Երևանի քաղաքապետարանը բավարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը

Երևանի քաղաքապետարանը բավարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը

212
0
Levon Ter-Petrosian
Զանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ  հարուցելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ` դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:
Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here