-Հայաստանի պայմաններում սոցիալական բեռի ծանրացումը անթույլատրելի բան է,- այս մասին այսօր Մեդիա Կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասած ինժեներ Հայկ Ավետիսյանը:
«Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանն ասաց. «Նման շեշտակի բարձրացումներն անթույլատրելի են: Անցյալ տարի առաջացած խնդրից հետո մեր հասարակությունը կարծես թե սկսեց հարմարվել թանկացումների հետ:Մեր հանրությանը պարզ չէ, թե ինչու է հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագին բարձրացնում, որովհետև կարծես թե ընկերություններն իրենց վիճակի մասին ոչինչ չեն ներկայացնում հանրությանը: Քանի որ էլեկտրականություն բաշխող, արտադրող ընկերությունները մասնավոր են, և երբեք սակագների նվազեցման առաջարկ չէր անելու, օրենքով որոշվել է հանձնաժողովին տալ սակագների նվազեցման լիազորությունը: Սակայն հանձնաժողովը հակառակ պրոցեսին է տանում: Հանձնաժողովն ասում է, որ չգիտեին, թե Երևանջէկն ուզում է այս տարվանից սկսել իր վարկերի մարումը:Բաշխիչ ցանցը ոչ պարտք կուտակելու իրավունք ունի, ոչ հնարավորություն:Երկրորդ, Երևանջէկ-ը հայաստանցի սպառողի հետ կապ չունի: Երևանջէկը Պարսկաստանից ստանում է գազ, վերամշակում է, դարձնում էլեկտրաէներգիա, ու հետ ուղարկում: Ասում են, թե այս տարի ջուրը քիչ է եղել, էլեկտրաէներգիա քիչ է արտադրվել: Երևան-Հրազդան կասկադը, որն ամենամեծն է, Սևանից ջուր բաց թողնելու հաշվին պետք է պահպաներ իր նույն քանակը, ու բնականաբար պակասորդ չէր կարող տալ»,- եզրափակեց Գրիգորյանը:
Ծրագրավորող Գևորգ Սանոյանն էլ նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են սակագինն իջեցնելու համար:
-Ովքեր են վաղվա բողոքի ակցիայի կազմակերպիչները:
Հայկ Ավետիսյան— Մենք ուղղակի ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր տեսնում են շատ պարզ ստատիստիկաˋ անըդհատ գին են բարձրացնում: Եթե չլինի մեծ բողոքի ալիք, սա անվերջ շարունակվելու է այնքան, մինչև մարդիկ մի կտոր հացից էլ զրկվեն: Մեզնից շատերն ինժեներներ են, որոնք ուղղակի փորձում են համակարգել ու բողոքի ալիք բարձրացնել ընդդեմ անընդհատ բարձրացող սակագների: