տուն Լուրեր Երևանի պետական համալսարանը 101 տարեկան է

Երևանի պետական համալսարանը 101 տարեկան է

347
0
ԵՊՀ

1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը։ 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի կողմից՝ 1920թ. փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում (Սև շենք)։

Իսկ արդեն 1923 թ.  հոկտեմբերի 20-ի կառավարության որոշմամբ այն վերանվանվում է «Պետական համալսարան»։