ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն այսօր հանդիպում էր կազմակերպել Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի և Երևանի գործարարների միջև։ Հանդիպման նպատակն էր գործարար կապերի ստեղծման համար կողմերի ծանոթացումը, Երևանի և Նիժնի Նովգորոդ քաղաքների տնտեսական պոտենցիալի և համագործակցության հնարավորությունների ներկայացումը:
Նիժնի Նովգորոդից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրեցին քաղաքի տնտեսական իրավիճակն ու զարգացման միտումները: