տուն Հասարակություն Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը սկսվել է

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը սկսվել է

597
0

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն մեր օրերում էլ ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցն է, բայցև կառուցելու և պահպանելու տեսանկյունից՝ ամենաթանկը: Թերևս, այդ է պատճառը, որ 1981-ից՝ շահագործումից ի վեր, Երևանի մետրոն շատ չի զարգացել. այն ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը շուրջ 12 կմ է: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում  ասել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:

Վերջինս նշել է, որ մետրոյի նշանակությունն անընդհատ մեծանում է՝ հատկապես վերգետնյա տրանսպորտում առկա խնդիրների պայմաններում: Ամեն օր այստեղ գիծ է դուրս գալիս 9 շարժակազմ:

«Երևանը փոքրաթիվ բնակչությամբ այն քաղաքներից է, որին բախտ է վիճակվել ունենալ մետրո, և մենք հպարտանում ենք դրանով: Օրական մետրոպոլիտենից օգտվում է 55000-65000 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հունվարի մեկից առ այսօր, արդեն իսկ տեղափոխել ենք 1 մլն-ից ավելի ուղևոր»,- նշել է Գևորգ Ավետիսյանը:

Մետրոյի անխափան, անվտանգ աշխատանքն ապահովելու գործին մասնակցում է շուրջ 1000 աշխատակից: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here