տուն Հասարակություն Երևանի մետրոն քարտային համակարգի կանցնի․ փոխքաղաքապետ

Երևանի մետրոն քարտային համակարգի կանցնի․ փոխքաղաքապետ

283
0

Երևանի մետրոն քարտային համակարգի կանցնի։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացրել և պարզել, որ Երևանի մետրոյի ներկա վճարային համակարգն արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ՝ այն փոխելու համար։

Փոխվարչապետն ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել այդ համակարգի ներդրման համար։ Սարգսյանը վստահեցրեց՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն հենց մետրոյի քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելված և հնարավոր բոլոր ժամանակակից այլ տարբերակները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here