Այս տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել 11 մանկապարտեզներում, որոնցից մեկում խախտումներ է արձանագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Նրա խոսքով՝ ստուգված մանկապարտեզներից 10-ը համայնքային են եղել, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 1-ը՝ մասնավոր, որտեղ արձանագրվել են 3 տեսակի խախտումներ՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ձվի ժամկետի և մսամթերքի փորձաքննության տվյալների բացակայության: Այդ մանկապարտեզը Երևանի թիվ 53 մանկապարտեզն է: