տուն Հասարակություն Կրթություն Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից

Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից

370
0

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել.

Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման
մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է
մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: