Փետրվարի 26-ին, ժամը 23.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազկաթոռին, հայտնաբերվել է Կ. Հ.-ի (մոտ 72տ.) դին:
Փետրվարի 26-ին, ժամը 16.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Վ. Ս.-ի (մոտ 65 տ) դին: