տուն Լուրեր Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն

208
0

phpThumbԴեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել  Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան  քաղաքի 2014  թվականի  բյուջեի  նախագիծը  կազմվել  է <<Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին>>  և  <<Երևան  քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքների  պահանջներին  համապատասխան,  որի  ձևավորման  հիմքում  ընկած  են  խնայողականությունը,  հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու  հստակությունը։

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննարկվել և արժանացել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաև կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ:

Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի  կանխատեսվում է.  եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, պակասուրդը` 400,000.0 հազ. դրամ։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, <<Յու.Բախշյանի  անվան  մանկական  ֆիլհարմոնիա>>  համայնքային  ոչ  առևտրային կազմակերպությանն անժամկետ  և  անհատույց  օգտագործման  իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի ավագանու որոշմամբ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երևան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ: Ավտոկայանատեղի  ամբողջ  տարածքի  համար  տուրք  վճարած  ֆիզիկական  և իրավաբանական  անձինք  կարող  են  սահմանափակել  կամ  չսահմանափակել  տվյալ ավտոկայանատեղում  այլ  անձանց  կողմից  ավտոտրանսպորտային  միջոցների  կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից վճար գանձելու:

Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:
Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2014թ. փետրվարի 11-ին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here