տուն Հասարակություն Երևանը «National Geographic»-ի առաջարկած զբոսաշրջային «զիլ» ուղղությունների ցուցակում է

Երևանը «National Geographic»-ի առաջարկած զբոսաշրջային «զիլ» ուղղությունների ցուցակում է

293
0

«National Geographic»-ը խորհուրդ է տալիս արդեն սկսել մշակել տարվա ընթացքում ճանապարհորդելու ուղղությունները: Այն իր «Զիլ ցուցակում» ներառել է 20 ամենահետաքրքիր վայրերը. Հայաստանի մայրաքաղաք Երևանը դրանցից մեկն է:

«Զիլ ցուցակում» (Cool List) ներառված են ինչպես քաղաքներ, այնպես էլ պետություններ՝  Նամիբիայից Վիետնամ, Երևանից Լոս Անջելես:

«Նոր չվերթներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի հնագույն մշտական բնակեցված քաղաքներից մեկը»,- գրում է National Geographic-ն ու պատմում եվրոպական ամենամեծ լոուքոսթերների՝ «Ryanair»-ի և «Wizz Air»-ի՝ Հայաստան մուտքի մասին:

Այն հիշեցնում է, որ դեպի Երևան տուր-փաթեթներ են առաջարկում նաև Black Tomato and G Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները՝ հիմնականում կենտրոնանալով ոչ միայն Երևանի հարուստ պատմական անցյալի, այլ առանձնահատուկ խոհանոցի ու գինու հազարամյա ավանդույթների վրա, կապիտալի վերածելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը: