տուն Սպորտ «Երևանը» խոշոր տուգանքի ենթարկվեց առաջնությունից դուրս գալու համար

«Երևանը» խոշոր տուգանքի ենթարկվեց առաջնությունից դուրս գալու համար

284
0

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական նիստը: Քննարկվել է միայն մեկ հարց` «Երևան» ակումբի դիմումը Բարձրագույն խմբից դուրս գալու վերաբերյալ:

ՀՖՖ-ի կայքը հայտնում է, որ որոշում է կայացվել ակումբին տուգանել 700 հազար դրամով: Ակումբը հեռացվել է մրցաշարից:

Խաղացանկով նախատեսված «Երևանի» մյուս բոլոր հանդիպումներում մրցակիցներին 3:0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվելու: