տուն Հասարակություն Երևանը զարգանում է. վստահեցնում է փոխքաղաքապետը (տեսանյութ)

Երևանը զարգանում է. վստահեցնում է փոխքաղաքապետը (տեսանյութ)

174
0

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութում որոշակի հաշվետվություն է ներկայացրել մայրաքաղաքի բյուջետային հոսքերի, ծրագրերի և այլ ցուցանիշների վերաբերյալ:

Նրա խոսքով, 2020 թվականի Երևանի բյուջեն այս տարվա բյուջեի նկատմամբ առանձնակի մեծ աճով է առանձնանում. մասնավորապես՝ 2019-ի 83 մլրդ 200 մլն դրամի մուտքերի փոխարեն 2020-ին պլանավորել են 107 մլրդ դրամի մուտք: Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ խոշորագույն ծրագրերից մեկը կանաչապատման նոր մոդելի ներդրումն է, որի ֆինանսավորումը կլինի 3,6 մլրդ դրամ: Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևան քաղաքի մետրոպոլիտենը 20 տարի անց էականորեն կվերազինվի:

Մանրամասները՝ տեսանյութում: