
1929-ին Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք՝ ներկայիս Շահումյան հրապարակի հարևանությամբ, Նալբանդյան փողոցին հարող տարածքում: Շենքի նախագծումը և կառուցումն իրականացրեց հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, իսկ շինարարությունը տևեց 1930-ից մինչև 1933 թվականը:

1930-ականների սկզբին քանդվում Երևանի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոսը: Այն Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի մասին մանրամասն նկարագրություններ են թողել 17-րդ դարում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդները: Պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին։




