տուն Աշխարհ Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է. թուրք գեներալ

Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է. թուրք գեներալ

2261
0

Թուրք պաշտոնաթող գեներալ-մայոր Օսման Փամուքօղլուն «Երրորդ համաշխարհային պատերազմ» վերնագրով գիրք է հրատարակել, որում կարծիք է հայտնել, թե երրորդ աշխարհամարտն անխուսափելի է:

Թուրք զինվորականի համոզմամբ, պատերազմը սկսվելու է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև: Միաժամանակ Փամուքօղլուն ենթադրում է, որ այդ կողմերից երկուսը միավորվելու են ընդդեմ մեկի:

Գեներալի խոսքով, վերահաս երրորդ համաշխարհային պատերազմի հստակ նախանշանները գերտերությունների կողմից սպառազինություններին հատկացվող ահռելի գումարներն են:

Փամուքօղլուի վերլուծությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ երկու աշխարհամարտերում Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դաշնակիցն էր, ապա վերահաս պատերազմի դեպքում էլ Մոսկվան կրկին կդաշնակցի Միացյալ Նահանգների հետ:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին, նշել էր, որ դա կլինի քաղաքակրթության վերջը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here