Չինաստանի Համախառն ներքին արդյունքը 2013 թվականի երրորդ եռամսյակում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 7,8%-ով։ Սա 0.3 կետով ավելին է, քան նախորդ եռամսյակում արձանագրված ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի վիճակագրական ծառայության հրապարակած թվերից։
Այս տարվա 9 ամիսների արդյունքում երկրի ՀՆԱ-ն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7,7%-ով՝ կազմելով մոտ 6.3 տրլն դոլար։ Այս տարի նախատեսված է ապահովել 7,5% տնտեսական աճ։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 7,8%։