Երևան քաղաքի 2801-րդ ամյակի առթիվ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին և Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի: Որոշումների նախագծերը ներառված են Երևանի ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում:
Անվանի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլն: 2005 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2018 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Միխայիլ Պիոտրովսկուն 2008 թվականին ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Պիոտրովսկին ավելի քան 250 աշխատությունների հեղինակ է: