
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած 2020 թվականի գույնը դասական կապույտն է ու խորհուրդ չի տրվում հագնել կարմիր, բայց ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ես հագնելու եմ կարմիր ու հաստատ էլի երջանիկ եմ լինելու: Երջանիկ եղեք, ախր, կյանքը էնքան հրաշալի է ու էնքան հարազատ, սիրելի մարդիկ կան յուրաքանչյուրիս կողքին, որ երջանիկ չլինելը ուղղակի հիմարություն կլինի»: