տուն Uncategorized Երուսաղեմում ռեստորանի սեփականատերը 50 տոկոս զեղչ է առաջարկում բոլոր նրանց, ովքեր անջատում...

Երուսաղեմում ռեստորանի սեփականատերը 50 տոկոս զեղչ է առաջարկում բոլոր նրանց, ովքեր անջատում են բջջային հեռախոսները

392
0

fifty1

Երուսաղեմի ռեստորաններից մեկի սեփականատերը հորինել է նոր միջոց` «խոհարարական մշակույթը փրկելու համար». նա հաճախորդներին  բջջային հեռախոսներն անջատելու դիմաց առաջարկում է 50 տոկոս զեղչ՝ բոլոր ուտեստների համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

49-ամյա Ջավադ Իբրահիմը վստահ է, որ բջջային հեռախոսները կործանել են խոհարարական մշակույթը, ուտելիքի համով հիանալու և սեղանակիցների հետ զրուցելու փոխարեն, մարդիկ ժամեր են անցկանում սոցիալական ցանցերում և համացանցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here