Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նոյեմբերի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների հրամանատարներն անձնակազմին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: