տուն Լուրեր Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում

Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում

68
0

9b2d2e015e1d7248aef2fd46b3c39543c181ace6Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում: Շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն