ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է հոկտեմբերի 25-ին երկրապահների բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ ԵԿՄ «Կենտրոն» բաժանմունքի ղեկավարի ընտրությունների ընթացքում մի խումբ երկրապահներ բոյկոտել են դրանք եւ հանձնել են անդամատոմսերը։
«Այսպես ձևավորված Երկրապահում շատ մարդիկ պետք է դուրս գան, քանի որ երկրապահը պետք է մաքրվի: Թե՛ ՀՀՇ-ի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, Երկրապահի նկատմամբ միշտ ճնշումներ են եղել, ուզեցել են ձերբազատվել, բայց հիմա հնարավոր չէ, հիմա հարաբերական անդորր է»,-հայտարարել է Սասուն Միքայելյանը: