տուն Քաղաքական Միջազգային Երկրաշարժի պատճառով Չիլիում մեկ օրում տարհանվել է մեկ միլիոն մարդ

Երկրաշարժի պատճառով Չիլիում մեկ օրում տարհանվել է մեկ միլիոն մարդ

88
0

Bi5L_YUCMAMpsdr

Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին հայտարարել է Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

«Երեքշաբթի օրը հնարավոր ցունամիի մասին ահազանգը ստանալուց հետո տարհանվածների թիվը կազմել է մեկ միլիոն մարդ», — ասել է նախարարը: Չիլիի նախագահ Միշել Բաչելեն, իր հերթին, հայտարարել է, որ այցելել է երկրաշարժից տուժած Արիկա քաղաք: Նրա խոսքերով` արդեն այսօր դպրոցականները կկարողանան վերսկսել դասերը երկրաշարժից տուժած շրջաններում:

Այդ շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է 90 տոկոսով, ջրամատակարարումը` 67:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Չիլիի առափնյա շրջաններում տեղի է ունեցել երեք հզոր երկրաշաժ, որոնց ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է համապատասխանաբար 8.1, 7.8 և 8.2 մագինտուդ: