Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է և հասել 50-ի: Այս մասին հաղորդում է տեղական «Կոհա» թերթը:
«Ավարտվեցին փրկարարական աշխատանքները. վերջին երկու մարմինները հայտնաբերվել են Դյուրեսում: Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 50-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 26-ին Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ կյանքից հեռացել է նաև երկրի վարչապետ էդի Ռամայի հարսը: Ալբանիայի կառավարության ղեկավարի աշխատակազմը հաստատել է եղելությունը:
«Քրիստի Ռեչին, որը Ռամայի որդու հարսնացուն էր, այն մարդկանցից էր, որ մահացան 6,4 բալանոց երկրաշարժի հետևանքով: Նրա հետ միասին, տան փլուզվելու հետևանքով, մահացել են նաև նրա եղբայրն ու ծնողները»,- ասվում է CNN-ի հրապարակման մեջ: