տուն Աշխարհ Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է

Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է

321
0

Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 20 մարդ: Այս մասին գրում են միջազգային պաբերականները՝ հղում անելով ալբանական հեռուստատեսություների հաղորդած տեղեկություններին։

Հաղորդվում է, որ տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել 600 բնակիչ, ևս 10-15-ը համարվում են անհայտ կորած, իսկ  փլատակների հաջողվել է փրկվել 45 մարդ:

Դուրրես քաղաքը համարվում է առավել տուժած, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ավերվել է մոտ 500 շենք, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիջակ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Տիրանայի մերձակայքում:

Հիշեցնենք, որ Ալբանիայում նոյեմբերի 26-ի առավոտյան տեղի է ունեցել 6,4 բալ ուժգնության ուժգին երկրաշարժ: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհված և 300 վիրավորների մասին: