Բժիշկները հետազոտել են 2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից տուժած Միյագի նահանգի մոտ 4 հազար բնակիչների տվյալները՝ պարզելով, որ հետազոտվածների ավելի քան 7 տոկոսը տառապում են ընկճախտից, ինչը երեք անգամ ավել է Ճապոնիայի միջինացված ցուցանիշներից։ Բացի այդ, 5 տոկոսը տառապում են հետտրավմատիկ խանգարումներից։
Միաժամանակ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ ոչ բոլոր բնակիչներն են անցել հետազոտություն, այդ պատճառով առայժմ վաղ է տալ նահանագի բնակիչների հոգեբանական ընդհանուր վիճակը։ Հոգեբան Հիրոակի Տոմիտան ասում է, որ հնարավոր է, հոգեբանական այլ խնդիրներ ունեն նաև այլ մարդիկ։ ճապոնիայի իշխանությունները մտադիր են հետազոտել այդ շրջանի 150 հազար բնակչի։