Այսօր Թուրքիայի Վան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.6 բալ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում, որոնք ստիպված են եղել դուրս գալ իրենց տներից, շատերը ցուրտ գիշերն անցկացրել են փողոցում՝ բաց երկնքի տակ։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին ուժեղ երկրաշարժի հետևանքով Վանում զոհվել էր 640 մարդ, մի քանի հազար մարդ տուժել էր՝ զրկվելով տանիքից։