Վան քաղաքում այս գիշեր տեղի է ունեցել երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով, երկրաշարժը տևել է մոտ 20 վայրկյան, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում։