Իրանում երեկ տեղի է ունեցել երկրաշարժ։ Էպիկետրոնը գտնվել է Իրանի հարավային Խորասան նահանգի Սարայան քաղաքում, իսկ ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտին։
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։