տուն Լուրեր Երկու օր է՝ փրկարարները որոնում են ջրահեղձ եղած քաղաքացու դին (ֆոտո)

Երկու օր է՝ փրկարարները որոնում են ջրահեղձ եղած քաղաքացու դին (ֆոտո)

115
0

IMG_6924-7345-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՄարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:

Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մարտի 14-ին, ժամը 07.45-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: