Հաջորդ օրը սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն: 3 դատավորի լիազորություն կդադարեցվի: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ասաց «Ազատություն» ռադիոկայանին:
Նրա խոսքով` ՍԴ նախագահն այլեւս չի պաշտոնավարի այս փոփոխություններով 2 օր անց:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի լիազորությունը ԱԺ-ով վերցնելուն, նախարարն ասաց` նախագահն է ստորագրել այդ փոփոխությունը, ուստի շահարկումները անտեղի են: «Դատավորներից մեկն ասում է` չի ճանաչում այդ փոփոխությունը, մեկն էլ ասում էր` դա իր վրա չի տարածվում, մեկն էլ ասում էր` էդպես չի կարելի անել»,- մանրամասնեց նախարարը:
Փաստորեն, ըստ նախարարի պարզաբանման` ՍԴ-ի երեք դատավոր չեն կարող քննել հուլիսի 7-ին տեղի ունենալիք Ռոբերտ Քոչարյանի գործը: