տուն Քաղաքական Միջազգային Երկու ուժեղ երկրաշարժեր Իրանում

Երկու ուժեղ երկրաշարժեր Իրանում

216
0

download (2)

Երեկ գիշեր Իրանի արևմտյան Իլան նահանգում տեղի են ունեցել երկու ուժեղ երկրաշարժեր: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նույն աղբյուրը նշում է, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22:00-ին, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,4 բալ, երկրորդը` 5,6 բալ: Տեղի բնակիչների մի մասը գիշերն անցկացրել է փողոցում` կրկնակի ցնցումների մտավախություն ունենալով:

Երկու ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է 34 հետցնցում: Այս պահին որոշվում է վնասների չափը, նահանգում աշխատում են այլ նահանգներից ժամանած մասնագետներ և փրկարարներ:

Հիշեցնենք, որ այսօր երկու ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել նաև Չինաստանում, որտեղ տուժել է 58 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here