տուն Քաղաքական Միջազգային Երկու միլիոն չինացի պաշտոնյաներ հետևում են համացանցին

Երկու միլիոն չինացի պաշտոնյաներ հետևում են համացանցին

175
0

1111111

Ինչպես հաղորդում է Beijing News-ը, երկու միլիոն չինացի պաշտոնյաներ ամեն օր հետևում են համացանցում այդ երկրի քաղաքացիների անցուդարձին, ինչպես նաև զբաղվում հայտնի սոցիալական ցանցերում և միրոբլոգերում հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ։

Նրանց վերահսկողության տակ է աշխարհի ամենամեծ համացանցային հանրությունը, որը կազմում է մոտ 500 մլն մարդ։ Չինաստանի իշխանությունները, մտավախություն ունենալով, որ համացանցում կարող են կազմակերպվել քաղաքական և հասարակական հարցերով բողոքի ակցիաներ, խիստ վերահսկողություն են սահմանել համացանցի նկատմամբ, ինչի պատճառով սուր քննադատության են ենթարկվում միջազգային կազմակերպությունների կողմից։

Հիշեցնենք, որ Չինաստանում չեն գործում Facebook և Twitter սոցիալական ցանցերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here