տուն Քաղաքական Հայաստան Երկու հեռուսատընկերություն պատժվել է. ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյան

Երկու հեռուսատընկերություն պատժվել է. ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյան

410
0

Այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ասաց, որ Հայաստանում անցյալ տարի երկու հեռուսատընկերություն պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար, նրանցից մեկը, սակայն, բողոքարկել է այս որոշումը:

«Անցյալ տարի առաջին անգամ հանձնաժողովի պատմության ընթացքում երկու հեռուսատընկերություն պատժվել է կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար: Առաջին անգամ օրենսդրության մեջ եղած նորմը կիրառել ենք: Մեկը եղել է մարզային հեռուստաընկերություն, մյուսը՝ հանրապետական սփռման: Մի հեռուստաընկերությունն իր մեղքն ընդունեց, մյուսը՝ վարչական հայցով դիմեց դատարան և բողոքարկում է մեր որոշումը»,-ասաց Տիգրան Հակոբյանը: