Թուրքիայում երեկ շարունակվել են բախումները, որոնք սկսվել են 15-ամյա պատանի Բերքին Էլվանի մահից հետո։ 15-ամյա տղան վիրավորվել էր նախորդ տարի Գեզի պուրակի համար պայքարում, սակայն 9 ամիս կոմայում մնալուց հետո մահացել էր Ստամբուլի հիվանդանոցներից մեկում։
Երեկ ստացված տեղեկությունների համաձայն՝ այս բախումների արդյունքում կա արդեն երկու զոհ։ Զոհերից մեկը գլխի լուրջ վնասվածք էր ստացել Ստամբուլի ոստիկանության հետ ընդհարման ժամանակ, իսկ երկրի արևելքում ցույցի ժամանակ ոստիկանը վայր էր ընկել և մահացել սրտի կաթվածից։