Ադրբեջանի Շամահինի շրջանում այսօր տեղիէ ունեցել երկու երկրաշարժ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյմսմիկ ծառայության մամլո հաղորդագրության մեջ։
Երկրաշարժներից առաջինը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 08։26-ին։ Նրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3.2 մագնիտուդ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել 20 րոպե անց՝ կազմելով 3.3 մագնիտուդ։
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։